103news.com
World News in Armenian
Июль
2023

Կամո Ունանյանը կմենամարտի Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ

0

Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում հուլիսի 15-ին տեղի կունենա EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն տարբեր ազգությունների անվանի ու ճանաչված մարզիկներ։ Այդ հեղինակավոր մրցաշարում իր մասնակցությունը կունենա նաև հայ մարզիկ Կամո Ունանյանը։

Այս մասին հայտնում են Հայաստանի կարատեի միությունից:

«Հիշեցնենք, որ Կամո Ունանյանը MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 2 հաղթանակ ու ոչ մի պարտություն։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ նա մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ ռուս մարզիկ Սեմյոն Չինովի նկատմամբ։ Ունանյանից ընդամնեը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի նոկաուտի ենթարկի մրցակցին։

MMA մարզաձևում սա կլինի Կամո Ունանյանի 3-րդ մարտը։ Նա այս անգամ կմրցի բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ, որի ռեկորդն է՝ 22 հաղթանակ և 6 պարտություն։

«Չնայած, Ռոնդինելլին երկար ժամանակ չի մասնակցել մարտերի, բայց շատ վտանգավոր հակառակորդ է։ Ամեն դեպքում, ինձ համար կապ չունի, թե ռինգում իմ հակառակորդն ով է, ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը։

Հարցին, թե հաշվի առնելով, որ Ռոնդինելլին բավականին դժվար հակառակորդ է, ինչո՞ւ է ընտրել հենց այդ մարզիկին, ի պատասխան Կամո Ունանյանը նշեց. «Ես չեմ ընտրել, նրա հետ մրցելու որոշումը կայացրել է EFC Global-ը։ Թեպետ, այդ մարզաձևում ինձ մտերիմ շատ կայացած մարդիկ ասում են, որ MMA-ում սա իմ 3-րդ մարտն է ու պետք չէ շտապել՝ մրցելով նման մարզիկի հոտ, ով բազում հաղթանակներ ունի և հատկապես՝ բրազիլացի է, իսկ գաղտնիք չէ, որ բրազիլացիները շատ ուժեղ են MMA սպորտաձևում, բայց կրկնում եմ՝ ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ»,- վճռական պնդեց Ունանյանը, ով վերջերս ուսի շրջանում վնասվածք էր ստացել։ Երբ հետաքրքրվեցինք, մինչ մենամարտը արդյո՞ք հասցրել է ապաքինվել՝ ստացանք բացասական պատասխան. «Ճիշտն ասած, չեմ հասցրել ապաքինվել, քանի որ ժամանակը շատ կարճ է։ Վնասվածքը ստացել եմ 5-6 օր առաջ, հետազոտվելուց հետո՝ բժիշկներն ասացին, որ մոտ 3 շաբաթ բուժում է հարկավոր։ Բայց, քանի որ ժամանակ չկա, չենք նայելու այդ վնասվածքին, դուրս եմ գալու մարտի միայն ու միայն հաղթանակի համար»։

Ի դեպ, Կամո Ունանյանը EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարին կմեկնի MMA մարզաձևի լեգենդար մարզիկ Դավիթ Խաչատրյանի հետ. «Իմ լավ ընկեր, լեգենդար մարզիկ Դավիթ Խաչատրյանը, ով ինձ հետ այս ամբողջ ընթացքում անհատական մարզումներ էր իրականացնում, կուղեկցի ու ողջ մենամարտի ժամանակ ինձ հետ կլինի Ղրղզստանում»,-տեղեկացրեց Կամո Ունանյանը»։





Губернаторы России
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей





Москва

Вильфанд: сентябрь для Москвы и Петербурга будет самым теплым в истории


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Карди Би

Оффсет обвинил Карди Би в измене во время беременности




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


ATP

Томми Пол уступил Томашу Махачу во втором круге турнира ATP-500 в Токио



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Ранняя версия Mini Empire: Hero Never Cry с русским языком доступна в Google Play



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России