Մոլդովայում ընդդիմադիր կուսակցությունը բանտային համազգեստին նման շապիկներով բողոքի լուռ ցույց է անցկացրել խորհրդարանի շենքի մոտ
Մոլդովայի ընդդիմադիր, ռուսամետ «Վերածնունդ» կուսակցությունը երեքշաբթի լուռ բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանի շենքի մոտ։
Քաղաքական ուժի ներկայացուցիչները, կրելով բանտային համազգեստի նմանակող շապիկներ, արտահայտել են իրենց կարծիքն իշխող «Գործողություն ու համերաշխություն» կուսակցության գործողությունների և աշխատանքի մասին, որի ոչ պաշտոնական առաջնորդ Մայա Սանդուն հանրապետության նախագահն է։ Այս մասին գրել է Սպուտնիկ Moldova-ն։
«Իշխանություններն իրենց արարքի համար քրեական հոդվածներ են վաստակել: Այդ պատճառով երիտասարդները հանրահավաքի դուրս են եկել բանտային համազգեստ խորհրդանշող գծավոր շապիկներով: Իշխանության կուսակցությունը երկրին ոչ մի լավ բան չի բերել»,- ասել է քաղաքական միավորի ներկայացուցիչ Յուրի Վիտնյանսկին:
Ցուցարարների ձեռքին պաստառներ են եղել՝ «Հրաժարական», «ԳՀԿ երկու տարի, 2 (գնահատական - Tert.am) մեզանից», «Ձեր 52%-ը խնդրում է հեռանալ»։