Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Հայ-վրացական սահմանը ID քարտով հատելու համաձայնագիրը փաստացի չի գործում

0
Հայ-վրացական սահմանը ID քարտով հատելու համաձայնագիրը փաստացի չի գործում

Հայ-վրացական սահմանը նույնականացման քարտով հատելու հնարավորության մասին վարչապետի հայտարարությունից կես տարի անց Արտգործնախարարությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել, ու հուլիսի 1-ից Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտով։ Բայց պարզվեց՝ համաձայնագիրը փաստացի չի գործում։

Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են փորձել սահմանը հատել առանց անձնագրի՝ տեղում մերժում ստանալով սահմանապահներից։ Մերի Մինասյանը Վրաստան մեկնել էր հուլիսի 2-ին, իսկ Երեմ Առաքելյանը՝ հուլիսի 6-ին։

«Ենթադրեցի, որ եթե ամսի 30-ից գործում է, ուրեմն կարող եմ նույնականացման քարտով անցնել սսահմանը, բայց տեսուչը տեղեկացրեց, որ կարգը դեռ չի գործում, և մեդիայում եղած տեղեկությունը ապատեղեկատվություն է», -պատմեց Մերի Մինասյանը։

«Դե, հիմա հերթեր են անձնագրային բաժիններում, ասի՝ միանգամից նույնականացման քարտով գնամ, այն էլ գնացի, չթույլատրեցին, ստիպված անձնագրով անցա», - ասաց Երեմ Առաքելյանը։

 Քաղաքացիներին սահմանին հստակ բացատրություններ չեն տալիս։

«Ինձ սենց են բացատրել՝ օրենքը դուրս է եկել, բայց դեռ օրենքը չի գործում, որովհետև մեզ բան չեն ասել», - ասաց Արման Սարգսյանը, որին ևս Բագրատաշենի անցակետում տեղեկացրել են, որ համակարգը չի գործում։

Նա տարակուսում է՝ ի՞նչ կլիներ, եթե հավատար Հայաստանի իշխանություններին ու առանց անձնագրի փորձեր սահմանը հատել. - «Ես եմ, մարդ եմ տնից դուրս եմ եկել, 200 կմ Երևանից մինչև Բագրատաշեն հասել եմ ID քարտով, մեկ էլ ասում են՝ չէ, բա ես էդ 200կմ-ն հետ գա՞մ, թե՞ սպասեմ, տաքսին ինձ անձնագիր բերի»։

Ինչո՞ւ նախքան քաղաքացիներին հավաստիացնելը, որ սահմանը հնարավոր է նույնականացման քարտով հատել, իշխանությունները գործի չեն դրել համակարգը։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց գրեթե երկու շաբաթ անց ոչ մի պետական մարմին հստակ բացատրություն չի տալիս։ Չեն պարզաբանում նաև, թե կոնկրետ որ կառույցն է թերացել։ Արտգործնախարարությունից ասում են՝ խնդիրն իրենց տիրույթում չէ, իրենք քաղաքականության մշակողն են, սահմանապահ զորքերն ու ոստիկանությունն են պատասխանատու։

Ոստիկանությունից հայտնում են, որ իրենք անցակետերում որևէ գործառույթ չեն կատարում, եթե նախկինում ունեին սահմանին անցման կետեր, ապա հիմա դա էլ չունեն։ Ազգային անվտանգության ծառայությունից էլ, որի կազմում գործում են սահմանապահ զորքերը, միայն փոխանցեցին, թե անհրաժեշտ ընթացակարգերը ապահովելու ուղղությամբ ԱԳՆ-ի հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում։ Երբ իրականացնեն, կտեղեկացնեն, բայց ոչ մի հստակություն, թե երբ ի վերջո Հայաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել նույնականացման քարտով։

Եթե համաձայնագիրը սկսի փաստացի գործել, քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, բայց անցակետը հատելիս էլեկտրոնային շտեմարանում պետք է երևա, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով։ Այդ դեպքում ո՞րն է նույնականացման քարտի իմաստը, եթե անձնագիր ունենալու պահանջը շարունակելու է գործել։ ԱԱԾ-ից ասում են, որ անձնագրով մի շարք խնդիրներ են լուծում։ Ինչ խնդիրներ ու ինչպես՝ դարձյալ չեն պարզաբանում։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը տարեկան 700 հազարից ավելի է։

 

Ժաննա Բեքիրյան





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

«Бах vs Чайковский» под величественными сводами Петрикирхе.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Людмила Самсонова

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Відомий аграрій Кормишкін, складає свої депутатські повноваження



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России