103news.com
World News in Armenian
Июль
2023

Փոխադարձ մեղադրանքներից հետո, ի վերջո, Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի եկան

0
Մոտ մեկ տարի տևած ծանր բանակցություններից, փոխադարձ մեղադրանքներից հետո, ի վերջո, Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի եկան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում․ այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ եռակողմ հանդիպման ավարտին։


«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - ասել է նա։


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բանակցությունների ընթացքի մասին մանրամասներ չի հայտնել, հստակ չէ՝ ինչ գնով է փոխել իր կոշտ դիրքորոշումը նախագահ Էրդողանը, որը եռակողմ այդ բանակցություններից ժամեր առաջ նորանոր պահանջներ էր առաջ քաշում։


«Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք, մեր հերթին, կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ` այնպես, ինչպես արել ենք Ֆինլանդիայի պարագայում», - ասել էր նա։




Վիլնյուս մեկնելուց առաջ Թուրքիայի առաջնորդի հնչեցրած անսպասելի այս պահանջի կոշտ արձագանքը չուշացավ։ Արևմտյան գործընկերները ի պատասխան հայտարարեցին, թե Եվրամիության անդամակցությունը ենթադրում է վաղուց սահմանված և հստակեցված քայլերի հաջորդականություն, որոնք որևէ ընդհանրություն չունեն ՆԱՏՕ-ի ներքին հարցերի հետ։


Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն, իր հերթին, երեկ հատուկ ընդգծում էր՝ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը Ստոկհոլմը կարողացել է հասնել «առանց հավելյալ զիջումների»։


ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին սկանդինավյան այդ պետությունը արդեն մի շարք աննախադեպ որոշումներ է կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, վերացրել է Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային է արտահանձնել Էրդողանի ընդդիմախոսին, փոխել է ահաբեկչության մասին օրենսդրությունը։ Ստոկհոլմին ներկայացված պահանջներից բացի, Անկարան Շվեդիայի անդամակցության հայտը հաստատելու դիմաց ակնկարկում էր նաև ռազմական դաշինքի առաջատար անդամ Վաշինգտոնի հետ ունեցած կնճռոտ հարցերի լուծման անհրաժեշտության մասին։


Խոսքը մասնավորապես ամերիկյան արտադրության F-16 կործանիչների ձեռքբերման և թուրքական բանակի զինանոցում արդեն իսկ առկա օդանավերի արդիականացման խնդրի մասին է։ Հարցը Վաշինգտոնի և Անկարայի միջև վերջին տարիներին ի հայտ եկած առանցքային տարաձայնություններից մեկն էր։ Ամերիկյան կողմը արգելափակում էր այս գործարքը, և կողմերը միայն վերջին ամիսներին են սկսել խնդրի շուրջ տեխնիկական բանակցությունները։




Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի և Շվեդիայի միջև երեկվա պայմանավորվածություններից մի քանի ժամ անց հայտարարեց, որ նախագահ Բայդենը կշարունակի Թուրքիային F-16 օդանավերի տրամադրման հարցով Կոնգրեսի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունները։


«Բայդենը շատ հստակորեն արտահայտվել էր օդանավերի՝ Թուրքիային փոխանցման օգտին», -հայտարարել է Սալիվանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը «որևէ վերապահում այս հարցում չի հնչեցրել և ցանկանում է առաջընթացի հասնել»։


ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին Շվեդիային Թուրքիայից բացի նաև Հունգարիայի դժկամությանն էր բախվել։ Միայն Անկարայի հարուցած խոչընդոտը վերացվելուց հետո Բուդապեշտը հստակ հայտարարեց, որ կողմ է Շվեդիայի անդամակցությանը և առանց որևէ խնդրի կվավերացնի Ստոկհոլմի անդամակցության հայտը։ Հունգարական դիվանագիտության ղեկավար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ «վավերացման գործընթացի ավարտը զուտ տեխնիկական խնդիր է»։


«Հունգարական խորհրդարանը առանց որևէ խնդրի կվավերացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։ Մեր կառավարությունը կողմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը», - նշել է Պետեր Սիյարտոն։


Շվեդիան, ինչպես նաև հարևան Ֆինլանդիան որոշել են հրաժարվել երկարամյա չեզոքության կարգավիճակից և ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել անվտանգության հետ կապված աճող մտահոգությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Ի տարբերությունը Շվեդիայի, Ֆինլանդիայի անդամակցությունը նվազ դժվարություններով ուղեկցվեց, և ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը դարձավ անցած ապրիլին։


Այսպիսով, Ֆինլանդիայի անդամակցությամբ Ռուսաստանի սահմանի երկարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ բազմապատկվեց երկու անգամ, իսկ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը ութ անդամ - պետություն կունենա Բալթիկ ծովում`էլ ավելի մեկուսացնելով Ռուսաստանի ցամաքային կապը փոքր էքսկլավի Կալինինգրադի հետ։ Բացի այդ, Մոսկվան մտավախություն ունի և պնդում է, որ իր սկանդինավյան հարևաններն արդեն քննարկում են ՆԱՏՕ-ի ենթակառույցներն իրենց տարածքում տեղակայելու հարցը, ինչին պատասխան քայլերով են սպառնում։


«Հավատացնում եմ ձեզ, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնության բոլոր օրինական շահերը կապահովվեն։ Մենք գիտենք, թե ինչ քայլեր են դրանք, և ինչպես է հարկավոր դրանք կյանքի կոչել», - Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


 


 


 




Губернаторы России
Москва

Собянин: Началась реставрация фасадов и кровли здания биржи на Ильинке





Москва

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Прослушивания Яндекс Музыка. Увеличение прослушиваний в Яндекс Музыка.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В столичном ГК Измайлова пройдет международный чемпионат для бьюти-мастеров

«Спартак» интересовался защитником сборной Аргентины U23 Лукасом Эскивелем

Против избившего ребенка-инвалида в Москве тренера по плаванию завели дело


ATP

Александр Зверев снялся с турнира ATP-500 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Елена Волкова

Тайны королевской семьи: что скрывает нумерологический прогноз для Чарльза III?



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России