«Արցախի ազգային շարժում»-ը Պետական նախարարից պահանջում է հրապարակավ հիմնավորել ռազմական դրության պայմաններում իր կողմից տրված հանրային հավաքների թույլտվությունը
Հարգելի´ հայրենակիցներ, Ինչպես գիտեք «Արցախի ազգային շարժում»-ը պարբերաբար հանդիպումներ է ունենում հասարակության հետ, քննարկում մեր երկրում ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու եղանակները։ Հանդիպումների ընթացքում հանրությունը հետաքրքրվում է նաև Արցախի խնդրի առնչությամբ քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների տեսլականներով։ Այս կապակցությամբ որոշում է կայացվել հանդիպումների շարք սկսել Արցախի հասարակական-քաղաքական դերակատարների հետ, ովքեր հանրությանը պատշաճ կներկայացնեն ստեղծված