Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Աշնանը խորհրդարանում կքննարկվի շահումով խաղերի մասին օրենքի լրամշակված նախագիծ

0
Աշնանը խորհրդարանում կքննարկվի շահումով խաղերի մասին օրենքի լրամշակված նախագիծ

Ամուսինը տարիներ շարունակ աշխատավարձը տուն չի բերում, անչափահաս երեխաներին ու կնոջը գրեթե չի նկատում, որովհետև խաղում է։

Երիտասարդ կինն ասում է՝ չգիտի ինչպե՞ս խաղամոլությամբ տարված ամուսնուն իրական կյանք վերադարձնի, ոստիկանություն դիմելն էլ ելք չի համարում. - «Իմ երեխաները ծնված օրից էդ են տեսել՝ խաղամոլություն։ Երեխաների հետ չի շփվում, ընտանիքում չկա, քանի որ տարված ա միայն խաղամոլությամբ։ Լարված ա նստած տեղը, անընդհատ ուզում ա թաքցնի, սուտասան ա դառնում... Ես անընդհատ իրանց ասում եմ՝ էրեխեք ջան, հանկարծ չգնաք էդ ճանապարհով...»

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում նախորդ տարի մարդիկ ավելի քան 5,8 տրիլիոն դրամի խաղադրույք են կատարել, 2021-ին այդ թիվը կազմել է 3,9 տրիլիոն, այսինքն՝ շուրջ 2 տրիլիոն դրամով աճ է գրանցվել։ Հայաստանի բյուջեն 2,5 տրիլիոն դրամ է։ Ստացվում է անցած տարի երկրի բյուջեից ավելի քան երկու անգամ շատ գումար է շրջանառվել շահումով խաղերի ոլորտում։

Այս վիճակագրությունը մտահոգիչ համարող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը բուքմեյքերական ոլորտ մտնելն ավելի դժվարացնելու կամ առավել վերահսկելի դարձնելու համար առաջարկում է դարձյալ փոխել օրենքը։ Վերջին փոփոխությունից ընդամենը մեկ տարի է անցել։

Օնլայն խաղատներից ու շահումով խաղերից օգտվող շատ քաղաքացիներ, ասաց Պապոյանը, բանկային քարտ չունեն, կանխիկ գումարը տալիս են դիլերներին կամ ապօրինի խաղադրույք կատարողներին, նրանք էլ գումարի մի մասն իրենց են պահում, մյուսով ուրիշի համար խաղադրույք կատարում։

Իշխանական պատգամավորը կարծում է, որ իր ներկայացրած նախագծով վերջ կդրվի այս առևտրին. - «Նույն Այ-Դի քարտը կցված է և' բանկային քարտին և խաղային հաշվին։ Եվ բանկային ու խաղային հաշիվները իրար հետ կապված են, հետևաբար, օրինակ, ես չեմ կարող իմ հաշիվը լիցքավորել երրորդ անձի բանկային հաշվով, քանի որ երրորդ անձի բանկային հաշվին Այ-Դի քարտ է կցված, այսինքն՝ համակարգը ավտոմատ մերժելու ա։ Ամեն մարդ միայն իր համար կարող է խաղալ»։ 

Վիճակախաղերի մասին օրենքով նախորդ տարի առհասարակ օնլայն խաղերի գովազդն արգելվեց։ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն այդ նույն նախագծի հեղինակն է ու կարծում է, որ նախորդ տավա փոփոխություններն անելիս բացեր են թողել։ Հիմա փորձում են դրանք շտկել։ Ուսումնասիրել ու պարզել են, որ խաղամոլության ճիրաններում հայտնվածները հիմնականում սոցիալապես անապահով խավի մարդիկ են։ Իր դիտարկմամբ, նպաստառու ընտանիքի անդամը չի կարող իր ունեցվածքն ու կյանքը խաղատներում տանուլ տալ։ Սա Պապոյանի անձնական դիտարկումն է, որին թիմակիցները համաձայն են։

«Ասելու ենք՝ նպաստառու, դու շարունակում ես նպաստ ստանալ, բայց նպաստ ստանալու համար դու պետք է ստորագրես էս թուղթը, որը հնարավորություն է տալիս մեզ հետևելու քո բանկային գաղտնիքին, այսինքն՝ էս մասով քո բանկային շարժին։ Եվ ինքը պետք ա ստորագրի։ Եթե չստորագրի, չի ստանա նպաստ։ Եթե ստորագրեց, մենք կարող ենք հետևել, և եթե տեսանք, որ, օրինակ, էդ մարդը նաև խաղադրույք ա կատարում իր այդ կամ այլ բանկային հաշվից, ապա դա հիմք է, որպեսզի իրեն, օրինակ, զրկենք նպաստից», - պարզաբանեց Պապոյանը։

Նա չի բացառում, որ այս պահանջը ապագայում կդրվի նաև զինվորականների, ուժային համակարգի աշխատողների առջև։

Հարցին, թե արդյոք սա մարդու անձնական տվյալների խախտում չի դիտարկվի, Պապոյանն արձագանքեց. - «Թափանցիկությունը պարտադրում է, օրինակ, պատգամավորներին, որպեսզի իրենք ներկայացնեն հայտարարագիր, ենթադրենք՝ ի տարբերություն մեր քաղաքացիների մեծ մասի։ Նույն տրամաբանությունը էստեղ մեր քաղաքացիները, իմ կարծիքով, պատրաստ են և ուզում են սոցիալապես անապահով մարդկանց համար վճարել նպաստ։ Նաև հարկատուն և պետությունը պետք ա վստահ լինի, որ դա նպատակային է։ Մենք նպաստը վճարում ենք, որպեսզի մարդը, օրինակ, իր երեխաների համար պարենային ապրանքներ գնի և իր կենսապահովման նվազագույն խնդիրները լուծի»։

Նախագիծն Ազգային ժողով քննարկման կմտնի աշնանը։

Մեր հուսահատ զրուցակիցը, որ նաև պետությունից նպաստ է ստանում, ասում է՝ եթե նախագիծն օրենք դառնա, միգուցե դա զսպի ամուսնուն. - «Ես նպաստ եմ ստանում։ Եթե ինքը զգա, որ կարող ա դա կտրվի, կարող ա և դրանից ինչ-որ սթափվի...»

Հայաստանի նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկի բարձր հորիզոնականներում առնվազն երեք ընկերություն կա, որոնք շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի ու օնլայն կազինոների ծառայություններ են մատուցում։ Այդ նույն ընկերություններն այս տարվա առաջին եռամյսակում պահպանել են իրենց դիրքը։ Այն, որ որոշ ընկերություններ դեռ խոշոր հարկատուների ցանկում են, ըստ խնդրին բախված «Ազատության» զրուցակիցների, կարող է կաշկանդել կառավարությանը, թեև իշխանական պատգամավորը պնդում է՝ դա բացառված է։

Խաղամոլության ճիրաններում հայտնվածներն ու նրանց հարազատները, որ պարբերաբար դիմում են «Ազատությանն» իրենց խնդիրը բարձրաձայնելու համար, առաջարկում են, որ Հայաստանը նույնպես հետևի աշխարհի մի շարք երկրների փորձին՝ կամ ամբողջությամբ արգելի օնլայն խաղերն ու խաղատնային բիզնեսը երկրում, կամ ավելի խիստ սահմանափակումներով դրանց գործունեությունը թույլատրվի։





Губернаторы России
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Любовь Аксёнова, Сергей Шнуров, Ольга Сутулова, SLAVA MARLOW и другие гости премьерного показа фильма «Майор Гром: Игра»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

В Нижнем Тагиле прошел десятый благотворительный забег ЕВРАЗа и городской спортивный праздник «Дай пять!»

ЦСКА и МФТИ заключил соглашение о сотрудничестве


ATP

Сумасшедший матч «Реала», Медведев опустился в рейтинге ATP. Главное к утру



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о компенсации части затрат на путевки в оздоровительные лагеря в рамках нацпроекта «Семья»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России