Իվու. «Վերջին տնային խաղն անցկացրի «Ուրարտուի» կազմում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հաստատել է, որ վերջին տնային հանդիպումն է անցկացրել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ մասնակցելով բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղին (0-1): «Խաղը լավ ընթացավ: Կարծում եմ՝ մենք շատ պահեր ունեինք, որպեսզի հաղթեինք խաղում: Պետք է շտկենք մեր սխալները, բայց ես հավատում եմ, որ պատասխան խաղում հաջողության կհասնենք: Խաղն ինձ համար ընդհանուր …
The post Իվու. «Վերջին տնային խաղն անցկացրի «Ուրարտուի» կազմում appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հաստատել է, որ վերջին տնային հանդիպումն է անցկացրել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ մասնակցելով բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղին (0-1):
«Խաղը լավ ընթացավ: Կարծում եմ՝ մենք շատ պահեր ունեինք, որպեսզի հաղթեինք խաղում: Պետք է շտկենք մեր սխալները, բայց ես հավատում եմ, որ պատասխան խաղում հաջողության կհասնենք: Խաղն ինձ համար ընդհանուր լավ էր, չնայած նրան, որ ցանկալի արդյունքի չհասանք: Այս հանդիպումը նաև զգացմունքային էր, քանի որ երեք տարի այս հիանալի ակումբում անցկացնելուց հետո այսօր իմ վերջին տնային խաղն էր: Ես շատ ուրախ եմ, քանի որ 5 տարի անցկացնելով այստեղ, ես շատ բանի հասա: Նախորդ մրցաշրջանն ինձ համար լավագույնն էր, քանի որ դարձանք Հայաստանի չեմպիոն և գավաթակիր»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբին» տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ Իվուն 2020 թվականի օգոստոսից է խաղում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնի կազմում: Մինչև այդ ֆուտբոլիստը խաղացել էր նաև Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:
The post Իվու. «Վերջին տնային խաղն անցկացրի «Ուրարտուի» կազմում appeared first on ԳԱԼԱ.