Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

«Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին». Արմեն Աշոտյանի հոդվածը

0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ «Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին` նույնքան աներես են, հակահիգիենիկ, գարշելի, բազմաթիվ և տձև: Հայտնի է, որ տառականների դեմ պայքարը, Նիկոլի ստերի նման, պահանջում է համառություն և հետևողականություն, հակառակ դեպքում նրանք այնքան կշատանան, որ միևնույն վայրում անհամատեղելի կլինեն ցանկացած նորմալ մարդու հետ: Նիկոլի ստերն …

The post «Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին». Արմեն Աշոտյանի հոդվածը appeared first on ԳԱԼԱ.

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․

«Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին` նույնքան աներես են, հակահիգիենիկ, գարշելի, բազմաթիվ և տձև: Հայտնի է, որ տառականների դեմ պայքարը, Նիկոլի ստերի նման, պահանջում է համառություն և հետևողականություն, հակառակ դեպքում նրանք այնքան կշատանան, որ միևնույն վայրում անհամատեղելի կլինեն ցանկացած նորմալ մարդու հետ: Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, հարմար ճեղքից, յուրային ԶԼՄ-ներից:

Այդ գարշանքը պարբերաբար թափվում է մեր գլխին` ոչ միայն, երբ նա բացում է իր փտած երախը, այլև, օրինակ, ընտանեկան թերթի` «ՀԺ»-ի էջերից: Օրերս այդպիսի մի հրապարակման հանդիպեցի, որը նվիրված էր Սերժ Սարգսյանի արձագանքին` Վարդան Օսկանյանի հայտնի առաջարկությանը, և այդ առիթով «բանակցային ժառանգության» չարչրկված մանիպուլյացիաներին: Այդ արտաթորանքի մակարդակը մի քիչ էր «բարձր» թերթի գլխավոր խմբագրի արդեն ֆիրմային դարձած թանգարանային մինի-շորտիկներից և տպավորություն էր թողնում, որ Նիկոլի հիշատակած «սառը ավտոբուսը» մի քանի անգամ անցել է սույն տափակ թեզերի հեղինակի` Փաշինյանի վրայով:

Համաձայնեք, որ կատարյալ անմեղսունակ պետք է լինել Շուշիում Մեհրիբանի հետ մուղամ լսելու պատրաստ անձի թերթում հեգնել այլոց երաժշտական նախասիրությունները, այն էլ հոդվածում կարմիր թելի պես անցնող նման ռազբիս կլկլոցներով:

Նիկոլն անկեղծորեն զարմանում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ աջակցում է Օսկանյանի առաջարկին, ում հետ քաղաքական հարաբերությունները երբեք, մեղմ ասած, մտերմիկ և փայլուն չեն եղել: Իրականում, սակայն, այդտեղ զարմանալու որևէ բան չկա. Փաշինյանն ու իր վարած կործանարար քաղաքականությունը այնպիսի մասշտաբի զուլում են, որ նրա կողքին խամրում են խիղճ և պատիվ ունեցող մարդկանց նախկին տարաձայնությունները: Կարճ ասած` ինչքան ձախողակ և տխմար պետք է լինել, որ քեզնից պրծնելու համար ստիպես համագործակցել այլ պայմաններում իրար հետ անհամատեղելի գործիչներին:

Միանշանակ կարելի է պնդել, որ «լուծող էին, թող լուծեին» վուլգար կռուտիտը Նիկոլի սիրած ստերից է, որն իր պրիմիտիվագույն և տափակագույն ողջ ուժով իջնում է ընթերցողի գլխին: Այդ մանիպուլյացիայի հակաթույնը շատ պարզ է և հասանելի: Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը հյուսված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ, հայկական կողմը երբեք դեստրուկտիվ հայտարարություններով միջազգային հանրության մոտ գիժ չի ընկալվել, հայկական զինված ուժերը մշտապես պատրաստ էին հետ մղել դիվանագիտական ճակատում պարտվող և մարտադաշտում արկածախնդրության դիմող ադրբեջանական ագրեսորներին:

Բանակցային գործընթացը միշտ էլ զիգզագաձև է եղել իր ակտիվացումներով և փակուղիներով` մինչ այն պահը, երբ Փաշինյանը տարավ այն, ինչպես ռուսներն են ասում` под откос:

Իսկ վերջին պատերազմից հետո 3 դիտավորյալ հակահայ ճակատագրական դիրքորոշում որդեգրած Նիկոլը շարունակում է ճամարտակել, թունավոր սողունի պես գալարվել հայ ժողովրդի անխուսափելի վրեժից ժամանակավորապես խուսանավելու համար:

2021 թվականից այս կողմ այդ երեք դավաճանական թեզերը, որոնք խորացրեցին աղետը, հետևյալն են`

1. Ալմա-Աթայի հռչակագրի մեյդան բերելը, որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք:

2. «Նշաձողն իջեցնենք» սրանց սրիկայությունը: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը ոչ թե իջեցրել է նշաձողը, այլ գցել մեր ոտքին: «Նշաձողը իջեցնում ենք, որ հետո բարձրացնելու տեղ ունենանք»,-բարբաջում էր Նիկոլը եթերներից մեկում:

3. Հայ-ադրբեջանական բանակցությունների տարանջատումն արցախյան հարցից, որը, ինչպես խոստովանել էր Արարատ Միրզոյանը, հենց ադրբեջանական առաջարկ էր:

Մեկ այլ լկտիություն է տեղ գտել վերոնշյալ հոդվածում. մեզ ասում են` ո՞նց, դուք ուզում եք նոր կետի՞ց սկսել բանակցությունները, մոռացե՞լ եք, երբ Փաշինյանը նույն բանն ասեց` պատերազմ եկավ մեր գլխին:

Այն վայրում, որտեղ ես հիմա գտնվում եմ, նման անբարոյականություն իրենց թույլ տվող մարդկանց այլ կերպ են կոչում, սակայն ես կխնայեմ ձեր ականջներն ու աչքերը: Ընդամենը երկու բան կընդգծեմ:

Առաջինը, Օսկանյանի առաջարկի հիմքում ոչ թե նոր «սեփական կետն» է, այլ վերադարձ Արցախի հիմնախնդրի բուն էությանը, ակունքին, հիմնաքարին` ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Եվ, երկրորդը, Օսկանյանի առաջարկի կամ ՀԱՅԱՔՎԵ-ի դեպքում այդ ի՞նչ նոր պատերազմի վտանգի մասին եք խոսում դուք, երբ հետևողականորեն և հաճույքով տրվում եք Ադրբեջանին, սակայն անգամ այդ պարագայում խոսում եք նոր պատերազմի վտանգի և էթնիկ զտումների հեռանկարի մասին:

Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ,
«Նուբարաշեն» ՔԿՀ
11.07.2023

The post «Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին». Արմեն Աշոտյանի հոդվածը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям





Москва

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы рассказал про сервисы в центре "Профессии будущего"



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Театрально-кукольные вести из Бурятского театра "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Серебряные звездочки засветились в буддийском дацане в Иволге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ


Людмила Самсонова

Самсонова с «баранкой» разгромила Хаддад-Майю и вышла в полуфинал турнира в Страсбурге



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Компактные ирригаторы, электрические щетки и насадки ДиФреш по старым ценам с доставкой в РФ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России