27-ամյա Գևորգ Գ.-ն ձերբակալվել է Ռիգա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
ՆԳՆ պարեկային ծառայության Լոռու գումարտակի, Բազումի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 9-ին Ռիգա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Արարատի մարզային քննչական վարչություն է տեղափոխվել 27-ամյա Գևորգ Գ.-ն: