Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն
Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։