Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է․ Վեհափառն ու Վատիկանի պետքարտուղարը հանդիպել են

0

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը …

The post Վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է․ Վեհափառն ու Վատիկանի պետքարտուղարը հանդիպել են appeared first on ԳԱԼԱ.

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը։

Ողջունելով Սուրբ Աթոռի պետքարտուղարին հայոց հոգևոր կենտրոնում՝ Նորին Սրբությունը կարևորեց վերջինիս այցը տարածաշրջան և իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ի նպաստ ներդրվող ջանքերի համար։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, կարևորեց միջազգային հանրության գործնական միջամտությունը՝ կասեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հարձակողական գործողությունները և պաշտպանելու արցախահայության ինքնորոշման իրավունքը։

Իր հերթին պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինը Հայոց Հովվապետին փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները՝ ընդգծելով, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը Երևանում կնպաստի Վատիկանի և Մայր Աթոռի միջև փոխգործակցության առավել սերտացմանը։

Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղարը նշեց, որ այն կրում է հումանիտար բնույթ և նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարդինալ Պետրո Պարոլինը նշեց, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ և այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց դժվարին այս շրջանում Սուրբ Աթոռի և Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության ու աջակցության համար, ինչպես նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Ֆրանցիսկոս Պապին։

The post Վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է․ Վեհափառն ու Վատիկանի պետքարտուղարը հանդիպել են appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о рейтинге регионов по уровню развития государственно-частного партнерства





Москва

Количество пользователей-инвесторов на платформе «Атомайз» превысило 72000


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Собянин: в Москве стартовали испытания первого в РФ беспилотного трамвая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Денис Мацуев

В Нижегородской филармонии впервые проходит Международный музыкальный фестиваль «Денис Мацуев представляет: Диалог поколений»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым

В ОЭЗ «Технополис Москва» выпустили серию автомобилей для участия в чемпионате кольцевых гонок

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки


WTA

Россиянка Рахимова вышла в полуфинал турнира WTA в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Precision in Motion: Exploring Baltic Bearing Company-Riga



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России