103news.com
World News in Armenian
Июль
2023

Դիանա Գասպարյանին պաշտոնա՞նկ կանեն, թե՞ նա կգնա ֆիզարձակուրդ ու չի վերադառնա․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ Էջմիածնում լուրեր են շրջանառվում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի պաշտոնանկության մասին։ Համայնքապետարանի մեր աղբյուրը թեև այդ լուրերի հավաստիությունը չհաստատեց, բայց չհերքեց էլ։ Ըստ նրա՝ Գասպարյանի նկատմամբ վերադասի անվստահությունը գալիս է դեռ 2021 թվականից, երբ համացանցում հայտնվեց Սուրեն Պապիկյանի հետ նրա հեռախոսազրույցի ձայնագրությունը։ «Բայց քանի որ այդ ժամանակ Գասպարյանին փոխարինելու հարմար թեկնածու չունեին, մի կողմից էլ՝ այդ դեպքով ՔՊ-ի հեղինակությունն էր սասանվում, ջրեցին՝ գնաց։ Դրանից հետո մտածել, որ Գասպարյանը կատարվածը հեշտ մարսեց, միամիտ կլինի»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Ձայնագրության «սլիվը» չմարսած՝ ի հայտ եկավ նաև Դիանա Գասպարյանի և Էջմիածնի ավագանու նախկին անդամ Արամ Միրզոյանի կապը։ Թեև զույգն արդեն ամուսնացել է, և ընտանիքում շուտով համալրում է լինելու`քաղաքապետը երեխայի է սպասում, բայց ՔՊ-ական վերնախավը, որի աչքին Դիանան խաղեր է տալիս, մեղմ ասած, չողջունեց այդ միությունը։ Երիտասարդը՝ Գասպարյանի ամուսինը, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի որդիների մոտ ընկերն է, որոնցից մեկին՝ Արմանին, ընտրել էր իրենց հարսանիքի կնքահայր։ Ասում են՝ Դիանան դե ֆակտո քաղաքի ղեկը հանձնել է ամուսնուն, որն էլ ուղիղ ազդեցություն ունի կարևոր որոշումների կայացման վրա, ինչը նույնպես Էջմիածնի ՔՊ-ականներին դուր չի գալիս։

«Փաշինյանին ու նրա թիմին, բնականաբար, սա էլ դուր չէր եկել։ Իմ իմանալով՝ ՔՊ-ականները Գասպարյանի առաջ քավորին փոխելու հարց էին դրել, և կարծեմ՝ հարսանիքին Արմանը քավորություն չի էլ արել։ Նրա պաշտոնանկության մասին խոսակցությունները հենց այդ ժամանակներից են գալիս։ Բայց ես չէի ասի, թե Գասպարյանին կազատեն պաշտոնից․ ուղղակի կգնա ֆիզարձակուրդ և այլևս չի վերադառնա։ Ի վերջո, ինքը դեռ 2021 թվականին էր, չէ՞, ուզում հրաժարական տալ․ այդ մասին Պապիկյանին ասել էր դեռ հայտնի հեռախոսազրույցի ժամանակ»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ թե ինչու են հիմա շրջանառվում Դիանա Գասպարյանի պաշտոնանկութան մասին խոսակցությունները, զրուցակցիս կարծիքով՝ ՔՊ-ն արժանի փոխարինող է գտել։ Արժանի փոխարինողի անունն էլ, պարզվում է, Արսեն Պետրոսյան է` Դիանա Գասպարյանի տեղակալը։ Այն Արսենը, որ նույնիսկ միջնակարգ կրթություն չունի, բայց արդեն հինգ տարի է՝ քաղաքապետի տեղակալ է աշխատում։ Ի դեպ, այդ պաշտոնը նա ստացել է անձամբ Նիկոլ Փաշինյանից ու ստացել է, ոչ ավել, ոչ պակաս՝ տաքսու ղեկը թողնելուց անմիջապես հետո։

Արսեն Պետրոսյանի սրտի իշխանությունը հիմա էլ լծվել է անուս պաշտոնյային կրթելու գործին։ Վերջերս տարբեր մարզերի իշխանիկների հետ Շվեդիա էր մեկնել նաև Արսեն Պետրոսյանը՝ մասնակցելու Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանային ասոցիացիայի (SALAR) ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանն ու ՏԻՄ բարեփոխումներին» ծրագրին։

Ի տարբերություն Դիանայի, Արսենը հեշտ կառավարվող է․ արագ հարմարվում է միջավայրին, չունի կայուն սկզբունքներ և հրահանգները կատարելու հարցում որևէ պրոբլեմ։ Այսինքն, համայնքի ղեկավարի իդեալական թեկնածու` «Քաղպայմանագրի» համար»։ 

Մանրամասները՝ այստեղ։





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Волочкова обвинила завистников в поджоге любимого банного комплекса




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Даниил Медведев

Даниил Медведев в составе сборной Европы стал обладателем Кубка Лэйвера



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России