Լայպցիգը ռեկորդային տրանսֆեր է արել․ Լենսից միացել է Լոիս Օպենդան
Բելգիացի Լոիս Օպենդայի տրանսֆերը «ՌԲ Լայպցիգի» համար կլինի ռեկորդային։ Այս մասին իր սոցցանցային էջերում գրել է տրանսֆերային փորձագետ Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ նրա՝ գործարքն ավարտված է, խաղացողի հետ պայմանագիրը կնքված է։
«․ 38 միլիոն եվրո երաշխավորված վճար «Լենսին», գումարած հավելումները:
․ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը, հինգ տարվա պայմանագիր:
․ Բժշկական ստուգումներն արդեն ամրագրված են հաջորդ օրերին»,- հայտնել է իտալացի լրագրողը։
2022/23 մրցաշրջանի 42 խաղում Ֆրանսիայի փոխչեմպիոն «Լենսի» կենտրոնական հարձակվողը դարձել է 21 գնդակի և 4 գոլային փոխանցման հեղինակ։