Օսկանյանը նախարար չէ 2008 թվականից
Մեծ վերապահումներ ունեմ նրա գործունեության ու առավել եւս՝ «բանակցային գործընթացն իրեն տալու» առաջարկի վերաբերյալ, բայց հիշեցնեմ, որ Օսկանյանը ԱԳ նախարար չէ 2008 թվականից, իսկ պատերազմը սկսվեց դրանից 12 տարի անց՝ այս իշխանությունների օրոք: Հետեւաբար, պարտության, հազարավոր զոհերի եւ տարածքային կորուստների գլխավոր մեղավորը Փաշինյանն է եւ նրա վարչախումբը: Այլ դիրքորոշում հայտնելը, ինձ թվում է, աղետի մեղավորներին արդարացնելու փորձ է: