Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Ջերմուկի 2 բնակիչներ կալանավորվել են՝ ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք կրելու մեղադրանքով

0

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է իրավապահ կառույցի մամուլի ծառայությունը։

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում Ջերմուկ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ․Խաչատրյանը, բջջային հեռախոսով տեսանկարահանելով, մոտեցել է ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ կատարելով դեմքի ծամածռություններ, ձեռքով ցուցադրելով անպարկեշտ ժեստեր։ Ոստիկանության պաշտոնատար անձը վերջինիս հորդորել է իրեն չտեսանկարահանել։ Սակայն նշված քաղաքացին շարունակել է իր գործողությունները, ինչից հետո նրանց միջև սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ քաղաքացին հայհոյել է ոստիկանին, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Քաշքշուկի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողը նկատել է, որ քաղաքացու մոտ ատրճանակ կա, որն ընկել է գետնին։

Այդ ընթացքում գազալցակայանի տարածքից, մետաղյա ձողը ձեռքին, հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է վերոհիշյալ քաղաքացու 35-ամյա եղբայրը՝ Ս․Խաչատրյանը, ով իր հերթին ձեռքին եղած ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկանության պետի մեջքի և ծոծրակի հատվածներին՝ միաժամանակ բղավերով, որ ոստիկանության ծառայողը «քրեական գործեր է սարքել իրենց գլխին»։ Միայն գազալցակայանի և քաղաքացիների միջամտությամբ է միջադեպը դադարել, իսկ եղբայրները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որը միացվել է նշված անձանց առնչվող այլ քրեական վարույթի, որով վերջիններս ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ խուզարկություններ, որոնց ժամանակ Ս․Խաչատրյանի ավտոմեքենայից հայտնաբերվել է 7,62մմ տրամաչափի 76 հատ փամփուշտ, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է վերը նշված ատրճանակը, մետաղյա ձողը, որով հարվածներ են հասցվել Ոստիկանության ծառայողին։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Փորձագետի եզրակացության համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված և Գ․Խաչատրյանին պատկանող ատրճանակը հանդիսանում է գազային զենք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Եղբայրներից մեկին՝ Ս․Խաչատրյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ Գ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации





Москва

На фестивале «День молодежи» пройдет конкурс короткометражного кино


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

Концерт «Бах: «Страсти по Матфею» открыл Дягилевский фестиваль в Перми




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня


WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Земфира

11 самых грустных песен на русском языке: от ДДТ до Земфиры



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России