Նաիր Տիկնիզյանը՝ գերմանական ակումբի տրանսֆերային թիրախում
Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգ» ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: Այս մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը: Գերմանական ակումբի ներկայացուցիչները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի (4-2) և Լատվիայի (2-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում: Տիկնիզյանն ուելսցիների դեմ Կարդիֆում կայացած խաղում կատարել էր գոլային փոխանցում, իսկ …
The post Նաիր Տիկնիզյանը՝ գերմանական ակումբի տրանսֆերային թիրախում appeared first on ԳԱԼԱ.
Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգ» ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: Այս մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը:
Գերմանական ակումբի ներկայացուցիչները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի (4-2) և Լատվիայի (2-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում: Տիկնիզյանն ուելսցիների դեմ Կարդիֆում կայացած խաղում կատարել էր գոլային փոխանցում, իսկ Լատվիայի թիմի դեմ Երևանում կայացած մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքված են նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Էմպոլին» և «Բոլոնիան»:
Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել էր 37 հանդիպման, դարձել 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։
The post Նաիր Տիկնիզյանը՝ գերմանական ակումբի տրանսֆերային թիրախում appeared first on ԳԱԼԱ.