Էրդողանը մեկնում է արաբական հարուստ երկրներ, որտեղ կհանդիպի գործարարների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է արաբական երկրներ, որտեղ նախատեսված են գործարար ժողովներ:
Yeni Safak պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի ղեկավարի և արաբ գործարարների հանդիպումները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Արաբական Միացյալ Էմիրություններում։
Սաուդյան Արաբիա-Թուրքիա ժողովը տեղի կունենա հուլիսի 17-ին Ջիդայում, Քաթար-Թուրքիա ժողովը՝ հուլիսի 18-ին Դոհայում, իսկ ԱՄԷ-Թուրքիա ժողովը՝ հուլիսի 19-ին Աբու Դաբիում։
Թուրք փորձագետները նշում են, որ Թուրքիան կանգնած է լուրջ սոցիալական և տնտեսական ճգնաժամի առաջ, և Էրդողանի կառավարությանը խիստ անհրաժեշտ են ֆինանսական իրավիճակի կայունացման միջոցներ, որոնք կարող են տրամադրել Պարսից ծոցի հարուստ արաբական միապետությունները։
Անկարայի և Էր Ռիադի, ինչպես նաև Անկարայի և Աբու Դաբիի հարաբերությունները վերջերս են բարելավվել: