Ոչ միայն նոր դաշնամուր, այլեւ նորոգվեցին անգործության մատնվածները․ Կապանի միջազգային երաժշտական առաջին փառատոնը վերջինը չի լինի (ֆոտոշարք)
Վարդան Հովսեփյան ջազ տրիոյի, երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի եւ Նորայր Քարտաշյանի համատեղ ելույթով եզրափակվեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը։ 10 օր տեւած փառատոնի ընթացքում կապանցիները հնարավորություն ունեցան վայելելու դասական երաժշտություն։ Բացի համերգներից, սյունեցի բազմաթիվ շնորհալի երեխաներ եւ պատանիներ մասնակցեցին արտերկրի եւ Հայաստանի անվանի երաժիշտների վարպետաց դասերին, աշխատարաններին` հարստացնելով իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելով հմտությունները։ Հիշեցնենք, որ փառատոնի գաղափարը