Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը ջենթլմենյան փոխըմբռնմանն առ այն, որ անզգուշորեն մյուս կողմն անցած զինվորների ազատ արձակումը կարագացվի. Միշել

0

Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Ստորև ներկայացնում ենք Շառլ Միշելի ամբողջական հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվել է. «Քիչ առաջ ավարտել ենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ վեցերորդ հանդիպումը։ Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական:

Մեր հանդիպումը վերջինն էր Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ինտենսիվ և արդյունավետ բարձր մակարդակի հանդիպումների շարքից:

Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։

Ես առաջնորդներին ողջունել եմ  խաղաղության գործընթացին իրենց հստակ հանձնառության համար և հորդորել հետայսու խիզախ քայլեր ձեռնարկել՝ կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթաց ապահովելու համար։

Եվ թեև մեր հանդիպումը տեղի է ունեցել «տեղում» լարվածության աճի մտահոգիչ պայմաններում, ես ընդգծել եմ քաղաքական քննարկումներում և ջանքերում կարևոր այս պահը։ Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը։

Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Դա հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29.800 քկմ, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86.600 քկմ։

Սահմանազատում

Երկու ղեկավարներն էլ վերահաստատել են իրենց միանշանակ հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

Ես ողջունել եմ հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են շարժվել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Շատ կարևոր է նկատել, որ առաջնոդները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։

Փոխկապակցում

Փոխկապակցման հարցում, կողմերը ևս հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում:

Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները:

Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ը պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են:

Մարդասիրական խնդիրներ

Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված դրությունը։ Ներկա իրադրությունը ակնհայտորեն կայուն չէ և չի բխում ոչ մեկի շահերից: Քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն նորմալ հունի մեջ վերադարձնել իրավիճակը:

Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումներ իրականացնել երկու կողմերից՝ բնակչության կարիքներն ապահովելու համար: Ես ողջունել եմ նաև ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը:

Իրավունքներ և անվտանգություն

Տեղում գտնվող բնակչությունը կարիք ունի հավաստիացումների՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ: Այս համատեքստում ես հայտնեցի ԵՄ-ի հորդորը Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության ծավալման մասին։ Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահություն բոլոր ներգրավվածների համար:

Կալանավորներ 

Քննարկել ենք նաև կալանքի տակ գտնվող անձանց հարցը։

Առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը ջենթլմենյան փոխըմբռնմանն առ այն, որ անզգուշորեն մյուս կողմն անցած զինվորների ազատ արձակումը կարագացվի:

Ես կողմ եմ հանդես եկել, երկու կողմից էլ ազատ արձակվեն կալանքի տակ գտնվողները։

Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել։

Հետագա ընթացքը

Մենք պայմանավորվել ենք, որ մեր թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն այսօրվա քննարկվածի վերաբերյալ:

Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար։

Նաև վերահաստատել եմ մտադրությունս հրավիրելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այս ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ Գրանադայում՝ Եվրոպական Քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում»:






Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

Премьера мюзикла по песням Александра Розенбаума намечена на осень 2025 года




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


Ролан Гаррос

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Специалист Стародубова посоветовала с осторожностью относиться к мнению нутрициологов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России