Պուտինն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումը «հանցագործություն» է որակել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինա պետք է դիտարկվի որպես հանցագործություն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել «ոչ թե լավ կյանքից», այլ այն պատճառով, որ այլ զինամթերքի պակաս ունի, գրում է iz.ru-ն: