Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել
0
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Թարգմանությունը՝ «Ա1+»-ի