103news.com
World News in Armenian
Июль
2023

Բացահայտվել է Իրանից ՀՀ առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք. երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

0

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. հուլիսի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, Մեղրի քաղաքից Երևան ուղևորվելու ճանապարհին, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ուժերով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում կանգնեցվել են «Opel Astra 1.6» և «Mercedes benz S430» մակնիշի ավտոմեքենաները: Այդ ընթացքում «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, փախուստի փորձ կատարելով՝ բախվել է վերջինիս ամրակցված «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, ոստիկանության ծառայողներից մեկը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը գլխի հատվածում ստացել է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք։ Նշված «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, առկա է եղել երեք կապոց՝ թմրանյութին բնորոշ սուր յուրահատուկ հոտով և փաթեթավորված պոլիէթիլենային ու ալյումինե ստվարաթղթով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք տղամարդիկ ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա:

Նախաքննության ընթացքում, Արմավիրի բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ընդհանուր 22.31 կգ «Մարիխուանա», 237,84գ քաշով «Մեթամֆետամին»,0,985կգ քաշով «Կանեփի» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 0,69գ քաշով «Bs» գրառմամբ սպիտակ դեղահաբ, 2 ապակյա խողովակ:

Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 237,47 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա սպիտակ գույնի

փոշեբյուրեղային զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին», իսկ 981,43 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա դարչնագույն, յուրահատուկ հոտով, բուսական զանգվածը՝ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց: Ներկայացված մնացած փաթեթներում առկա զանգվածների վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ երեք տղամարդիկ ներգրավված են ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել է 46-ամյա տղամարդը։ Վերջինս, նախապես պայմանավորվելով խմբի մյուս անդամների հետ, ստանձնել է իրավապահների վերակարգերի ուշադրությունը շեղելու պարտականությունը, որպեսզի թմրամիջոցներով բարձված «Օպել» մակնիշի ավտոմեքենան անարգել կարողանա Մեղրիից հասնել Երևան քաղաք:

Ձեռք բերված փաստերի հիման վրա հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

The post Բացահայտվել է Իրանից ՀՀ առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք. երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей





Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: 14 паркам Москвы исполняется более 50 лет в 2024 году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Дистрибьюция музыки в вк. Яндекс музыка дистрибьюция. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

Топившего ребенка-инвалида тренера по плаванию задержали в Москве


Кубок Дэвиса

Теннисист Надаль вошел в состав сборной Испании на Кубок Дэвиса



Новости Крыма на Sevpoisk.ru


Минск

Лукашенко заявил, что не видит тенденций к развязыванию войны против Белоруссии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России