Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Վարչական դատարանը մերժել է Դավիթ Բալայանի միջնորդությունը. Դատավորների ժողովը կկայանա

0

Հուլիսի 19-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ԲԴԽ անդամի ընտրությունը տեղի կունենա։ Այս մասին գրել է «Փաստինֆոն»։

Վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, թեև վարույթ է ընդունել Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի ներկայացրած հայցն՝ ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի, սակայն մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Միևնույն ժամանակ որոշել է գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին ներգրավել որպես երրորդ անձ։

Դատարանը, այդուհանդերձ, մերժել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը։ Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին որպես երրորդ անձ ներգրավելու մասին։

Նախնախական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 26-ին, թե տվյալ պայմաններում որքանով արդարադատությունն ուշացված չի լինի՝ ցույց կտա ժամանակը, այդուհանդերձ, ԲԴԽ անդամի ընտրության հարցը չհետաձգվեց, ըստ այդմ, հարցն արդեն դատավորների դաշտում է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը պնդում է՝ խախտվել է իր՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը և հուլիսի 6-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ պահանջելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ ԲԴԽ անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ ԲԴԽ անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ, որի ընտրության օրակարգով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2023թ հուլիսի 19-ին՝ ժամը 16.00-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Ինչպես պարզվեց՝ ծանուցումներ չեն ստանա Երևանի քրեական դատարանի դատավորները, ինչն առաջին անգամ չէ։ Ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել էր միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ԲԴԽ-ում ապահովել նաև Սնանկության դատարանի դատավորների մասնակցությունը։ Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս անգամ ԲԴԽ-ից ստացված պարզաբանման համաձայն՝ անհարժեշտ է ԲԴԽ-ում ապահովել մարզերից դատավորների մասնակցությունը, մինչդեռ ակնհայտ է, որ ԲԴԽ-ն խուսափում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների մասնակցությունից, քանի որ Երևանում կան դատավորներ, որոնք գործում են անկախ իշխանություններին չի հաջողվում նրանց կառավարել եւ նրանց՝ ԲԴԽ-ում հայտնվելը, մեղմ ասած, խնդրահարույց կլինի Կարեն Անդրեասյանի և իշխանությունների համար։ Ըստ այդմ, որոշել են մարզերից հեշտ ենթարկվող դատավոր ներառել ԲԴԽ կազմում։







Губернаторы России
Москва

Собянин: Доля новейших вагонов в метро Москвы с 2010 года увеличилась в шесть раз





Москва

Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

В Бурчтии в театре кукол «Ульгэр» 14-16 июня пройдут «Волшебные выходные»! - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»


Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Выставка-посвящение «Первая дама советской скульптуры»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






RSS Telegram
Copyright © 29ru.net