Ռուսական կողմն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել հացահատիկի գործարքի վերականգնման շուրջ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ ռուսական կողմն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել հացահատիկի գործարքի վերականգնման շուրջ։ Այս ձևաչափով համագործակցությունը դադարեցնելու որոշումը վերջնական է։ Գրել է ВЕСТИ-ն։
Հացահատիկ արտահանողների միությունն իր հերթին ընդգծել է, որ պայմանագրային բոլոր պարտավորությունները կկատարվեն, պայքարը համաշխարհային սովի դեմ կշարունակվի։
Ուկրիանայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը կանի հնարավոր ամեն ինչ Արևմուտք հացահատիկի արտահանումը շարունակելու համար։ «Անգամ առանց Ռուսաստանի Դաշնության, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մենք կարողանանք օգտվել այս սևծովյան միջանցքից»,- ասել է նա։