Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
0
Հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում։ Կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս։ Նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ