Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Մայրաքաղաքում դարձյալ աղբահանության հետ կապված խնդիրներ են առաջացել

0

Երևանի մի քանի վարչական շրջաններում աղբարկղերը լեփ- լեցուն են։ Բնակիչները բողոքում են, որ ամռան շոգին նորմալ աղբահանություն չի իրականացվում։

Նոր Նորքում բնակվող Էդուարդ Հայրումյանը պատմում է, որ իրենց մոտ արդեն տասն օր է այս վիճակն է. - «Համայնքապետարան էլ եմ դիմել, Երևանի քաղաքապետարան էլ եմ դիմել, բայց սա նենց խնդիր ա, որ դիմելու կարիք չկա։ Բոլորը տեսնում են, որ քաղաքում աղբի ճգնաժամ ա»։    

Հայրումյանը նկատել է, որ մյուս վարչական շրջաններում էլ է նույն վիճակը։ Սա «Ազատության» հետ զրույցներում փաստեցին հենց իրենք՝ Երևանի այլ թաղամասերի բնակիչները։

«Շենքերից հանեցին, ասեցին ըտենց լավ ա, բայց հեն ա վիճակը... Լրիվ Աջափնյակով մեկ ես նկատում եմ, որ չեն հավաքում։ Բայց ինչն ա պատճառը, ոչ մեկ չգիտի», - ասում է Աջափնյակ համայքնի բնակիչը։ 

Իրենց բակի գարշահոտության հետ չհաշտվող Էդուարդ Հայրումյանը ահազանգել էր նախ համայնքապետարան, ապա քաղաքապետարան, բայց այնտեղից չէին հստակեցրել, թե երբ կլուծվի խնդիրը։ Հայրումյանը պատճառների մասին հետաքրքրվել էր նաև աղբահանությունն իրականացնող վարորդներից. - «Ասեցին, որ տեխնիկայի խնդիր ա, փչացել են տեխնիկաների մեծ մասը»։

Երևանի թերի աղբահանությանն այսօր անդրադարձան նաև քաղաքապետարանի գործակարգավորման նիստում։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ անձամբ է այցելել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկ, նկատել է մի շարք խնդիրները, բայց հիմնականը տեխնիկայի անսարքությունն է, որը պատճառ է դարձել քաղաքի տարբեր հատվածներում աղբի կուտակումների. - «Առանձին քննարկման առարկա է, դուք իրավացի եք, և պահանջելու տնօրինությունից, որ ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ։ Այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ հսկողությունը, մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը»։ 

Թեև պաշտոնյան նշեց, թե արդեն պայմանավորվել են, որ այսուհետ պիտի հստակ իմանան, թե մեքենաները երբ կկարողանան լիարժեք սպասարկել, բայց չհստակեցրեց երբ կլուծվի խնդիրը։

Առաջին անգամը չէ, որ ամռանը Երևանում սրվում է աղբահանության խնդիրը։ Տարիներ առաջ, երբ Երևանում աղբահանությունն իրականացնում էր «Սանիթեք» մասնավոր ընկերությունը, աղբի կուտակումները դարձյալ բացատրում էին քիչ տեխնիկա ունենալու հանգամանքով։ 2019-ին քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանելուց հետո միակողմանի խզեց պայմանագիրը «Սանիտեքի» հետ, ու ինքը սկսեց իրականացնել մայրաքաղաքի աղբահանությունը։ Վերջին չորս տարիներին աղբահանության խնդիրներ չէին նկատվել։

Այսօրվա նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ աղբահանության չորս մեքենա Երևանի ճանապարհին են։





Губернаторы России
Москва

Собянин пригласил москвичей и гостей столицы на фестиваль «Рыбная неделя»





Москва

Воскресшего Иисуса могут дополнительно установить в церквях, вместо черепа.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: в ТиНАО будет построено 10 детских садов и 11 поликлиник



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

«Просто не афиширую»: куда пропала Волочкова с театральной сцены




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»

В Нижнем Тагиле прошел десятый благотворительный забег ЕВРАЗа и городской спортивный праздник «Дай пять!»

Чья компания сильнее всех?


Людмила Самсонова

Самсонова победила Фернандес и вышла в третий круг турнира в Страсбурге



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Lipatov Sound заявил о выходе нового трека “Red City”



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России