«Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին»․ ադրբեջանական թերթերի արձագանքը Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը․ «Ազատություն»
«Փարիզը ուզում է մտնել Հարավային Կովկաս», «Ֆրանսիան չի հասկանում, որ քաջալերում է Երևանի սադրանքներին, որոնց արդյունքում առաջին հերթին հենց Հայաստանն է տուժելու», – այս օրերին գրում են ադրբեջանական թերթերը՝ արձագանքելով Ֆրանսիայի սենատի նախագահի վերջին հայտարարությանը։ Ժերար Լարշեն հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թվիթերում գրել էր, թե «պետք է արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝