Խորդի Ալբան մոտ է Ինտեր Մայամի տեղափոխվելուն․ ակումբը փորձում է հասնել նաև Լուիս Սուարեսի տրանսֆերին
Խորդի Ալբան մոտ է «Ինտեր Մայամիում» իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիին ու Սերխիո Բուսկետսին միանալուն։ Այս մասին երեքշաբթի ասել է ամերիկյան ակումբի համասեփականատեր Խորխե Մասը, գրել է ESPN-ն։
Միևնույն ժամանակ, ակումբը փորձում է հասնել «Բարսայի» չորրորդ նախկին թիմակցի՝ բրազիլական «Գրեմիուի» հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխմանը, քանի որ նա ու բրազիլական կողմը քննարկում են խաղացողի հեռանալու հարցը, ESPN-ին հայտնել են աղբյուրները:
«Մենք այսօր պատրաստվում ենք պայմանագիր կնքել Ալբայի հետ»,- Ֆորթ Լոդերդեյլում ասել է Մասը լրագրողներին «Մայամիի» մարզումից հետո։
Ավելի վաղ ESPN-ի աղբյուրները հայտնել էին, որ 34-ամյա ձախ պաշտպանը ակումբի հետ բանակցությունների վերջին փուլում է։