ԱՄՆ Միսսուրի նահանգում Ford-ի գործարանը տարհանվել ու փակվել է հնարավոր սպառնալիքի պատճառով
ԱՄՆ Միսսուրի նահանգում Ford-ի գործարանը տարհանվել ու փակվել է, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ ատրճանակով ու պայթուցիկով մի տղամարդ մտել է գործարանի տարածք։ Այս մասին գրել է ABC-ն։
Նշվում է, որ զուգարանում բարիկադավորվել է մի տղամարդ, ով, ըստ նրա, զինված է ինքնաձիգով, ատրճանակով և պայթուցիկով։
Ըստ իրավապահների՝ գործարանը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետների կողմից մանրակրկիտ չի հետազոտվել։
Մամուլի ասուլիսում Քլեյ շրջանի շերիֆի գրասենյակի պաշտոնյաները հայտնել են, որ մի տղամարդ, որը պնդել է, թե զինված է պայթուցիկներով, հրացանով և ատրճանակով, բարիկադավորվել է լոգարանում: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17:20-ին։
Մինչ իշխանությունները փորձում էին ստուգել հնարավոր սպառնալիքը, տղամարդը սպաներին կեղծ անուն է ներկայացրել: Տղամարդու ինքնությունը հայտնի չէ։