Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի՝ Վիեննայում Արցախի վերաբերյալ արած հայտարարություններին

0

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակմանն ու դրա հետևանքով ստեղծված մարդասիրական աղետալի իրավիճակին։

Միրզոյանը, մասնավորապես, Վիեննայում հայտարարել էր, որ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը»։

«Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ», - ասել էր Միրզոյանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում ասվում է.«Այն փաստը, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (չակերտները՝ Tert.am) հարգելու փոխարեն՝ Հայաստանի արտգործնախարարը «խոչընդոտում է» (չակերտները՝ Tert.am) խաղաղության գործընթացին՝ վկայակոչելով շուրջ 30 տարի «օկուպացված Ղարաբաղում» (չակերտները՝ Tert.am) ապրող հայերի «իրավունքներն ու անվտանգությունը» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ), վկայում է հայ պաշտոնյաների իրական մտադրությունների մասին: Անընդունելի է «Ղարաբաղի բնակչություն» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) ասելով նկատի ունենալ միայն հայ բնակիչների իրավունքները և անտեսել այդ հողերից «վտարված» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ «Ադրբեջանը հայ բնակիչների հետ երկխոսության նախաձեռնող կողմն է, և կարևոր է փոխադարձ պատասխան տալ Ադրբեջանի այս «բարի քայլերին» (չակերտները՝ Tert.am)»։

«Տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) մասին հայտարարությունները «քաղաքական արկածախնդրություն են և շահարկում» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) Հայաստանի կողմից։ Ադրբեջանի առաջարկած Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ, Tert.am) ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ առարկությունն այս պնդումների «անհիմն» (չակերտները՝ Tert.am) լինելու օրինակ է», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ երեկ արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը՝ այս կերպ պատասխանելով Բաքվի՝ արցախահայության մարդասիրական կարիքները հոգալու նպատակով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկին։

 










Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Шаманские танцы в полуголом виде: Волочкова предстала в непотребном виде




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Сквер имени Жириновского появится в Симферополе



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России