Տոյվո Կլաար․ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի․ Alpha News
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ: Այս մասին Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ