Շարունակվում է գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի աշխատանքային այցը ԱՄՆ
![Շարունակվում է գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի աշխատանքային այցը ԱՄՆ](http://armedia.am/static/news/s/2023/07/115694.jpg)
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` հուլիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: