Մեծ վստահությամբ ենք ժամանել Մոնտենեգրո․ Վահե Գևորգյանի ու Օգնյեն Չանչարևիչի ասուլիսը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արսենալ Տիվատ» – «Ալաշկերտ» պատասխան խաղից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի ու թիմի դարպասապահ Օգնյեն Չանրարևիչի մամուլի ասուլիսը։ Խոսելով առաջին խաղի մասին, սերբ դարպասապահն ասել է․ «Առաջին խաղում շատ պահեր ունեցանք, բայց չիրացրեցինք դրանք։ Երկու խաղակեսերում էլ ունեինք շատ պահեր։ Նաև գոլ խփեցինք, որը չարձանագրվեց։ Մեծ …
The post Մեծ վստահությամբ ենք ժամանել Մոնտենեգրո․ Վահե Գևորգյանի ու Օգնյեն Չանչարևիչի ասուլիսը appeared first on ԳԱԼԱ.
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արսենալ Տիվատ» – «Ալաշկերտ» պատասխան խաղից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի ու թիմի դարպասապահ Օգնյեն Չանրարևիչի մամուլի ասուլիսը։
Խոսելով առաջին խաղի մասին, սերբ դարպասապահն ասել է․ «Առաջին խաղում շատ պահեր ունեցանք, բայց չիրացրեցինք դրանք։ Երկու խաղակեսերում էլ ունեինք շատ պահեր։ Նաև գոլ խփեցինք, որը չարձանագրվեց։ Մեծ վստահությամբ ենք եկել Մոնտենեգրո ու գիտենք, որ ունակ ենք լավ արդյունք ցույց տալ։ Ժամանել ենք հաղթանակի ակնկալիքով»,-ասել է Չանչարևիչը։
Գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը նշեց, որ իրենք դասեր են քաղել երևանյան խաղից․ «Ինչպես նշեց մեր դարպասապահը, մենք մեծ վստահությամբ ենք ժամանել։ Մենք չենք թերագնահատում մեր մրցակցին։ Արդեն նշել եմ, որ ունենք արժանի մրցակից ունենք։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից ու չկրկնենք դրանք։ Պատրաստ ենք այս խաղին, որպեսզի հաղթենք ու անցնենք հաջորդ փուլ»,-ասել է Վահե Գևորհգյանը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ։
«Արսենալ Տիվատ» – «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 22։30-ին։
The post Մեծ վստահությամբ ենք ժամանել Մոնտենեգրո․ Վահե Գևորգյանի ու Օգնյեն Չանչարևիչի ասուլիսը appeared first on ԳԱԼԱ.