«Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է Արցախում, չեն պատկերացնում, որ երեխաները կիսասոված են». Էդիկ Բաղդասարյան
Ռուսաստանը, որ իբրեւ իր խաղաղապահներով պիտի ապահովեր Հայաստանի հետ կապող միջանցքի անխափան աշխատանքը, սնունդ է տանում ուղղաթիռներով միայն իր զինվորների համար, երբ իրենցից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող երեխաները սոված են: Ահա այսպիսին է 21-րդ դարի աշխարհը: Ու Արցախը մեն-մենակ է: