ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 708.000 բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 708 հազար բարելով՝ հասնելով 457,42 մլն բարելի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության ամենշաբաթյա զեկույցը: