Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 6 գոլ խփեց՝ նվաճելով որակավորման 2-րդ փուլի ուղեգիր
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալաշկերտը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր: Հայաստանի քառակի չեմպիոնը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 6-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ չեռնոգորական «Արսենալ Տիվատի» նկատմամբ: Երևանյան ակումբի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց բրազիլացի հարձակվող Ադգոնը՝ գոլերի հեղինակ դառնալով 40-րդ, 45-րդ և 48 րոպեներին: 58-րդ րոպեին հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ 26-ամյա հարձակվող Բոբան …
The post Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 6 գոլ խփեց՝ նվաճելով որակավորման 2-րդ փուլի ուղեգիր appeared first on ԳԱԼԱ.
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալաշկերտը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր:
Հայաստանի քառակի չեմպիոնը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 6-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ չեռնոգորական «Արսենալ Տիվատի» նկատմամբ:
Երևանյան ակումբի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց բրազիլացի հարձակվող Ադգոնը՝ գոլերի հեղինակ դառնալով 40-րդ, 45-րդ և 48 րոպեներին:
58-րդ րոպեին հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ 26-ամյա հարձակվող Բոբան Ջորջևիչը:
74-րդ րոպեին «Ալաշկերտի» չորրորդ գոլը խփեց էկվադորցի կիսապաշտպան Յեյսոն Ռասինեսը:
Ավելացված ժամանակում հաշիվը գերխոշոր դարձրին պաշտպաններ Սերոբ Գրիգորյանն ու գանացի Անան Մենսահը:
Հիշեցնենք, որ Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայացած առաջին խաղում գրանցվել էր արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի հունգարական «Դեբրեցենին»:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Արսենալ Տիվատ» (Չեռնոգորիա) — «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1-6
The post Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 6 գոլ խփեց՝ նվաճելով որակավորման 2-րդ փուլի ուղեգիր appeared first on ԳԱԼԱ.