Քելբաջարում մեքենայի վթարի հետևանքով զինվոր է զոհվել
Քելբաջարում վթարի է ենթարկվել Ադրբեջանի բանակի զինծառայողներին փոխադրող մեքենա:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, «Մազ» տեսակի մեքենայի վթարի հետևանքով զոհվել է N զորամասի զինվոր Էմին Ալիևը, վնասվածքներ է ստացել լեյտենանտ Ալի Գուսեյնովը:
Հարուցվել է քրեական գործ: Քելբաջարի զինվորական դատախազությունը հետաքննություն է անցկացնում: