Մոսկվայում առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակի պայթյունից 4 մարդ է զոհվել
Մոսկվայում «Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնում հուլիսի 22-ին տաք ջրի խողովակի պայթյունից 4 մարդ զոհվել է, ևս 10 մարդ վնասվածքներ են ստացել:
Առևտրի կենտրոնը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում՝ Կուտուզովի պողոտայում:
Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության, զոհված չորս կանայք աշխատել են առևտրի կենտրոնի մինուս առաջին հարկում գործող Globus Gurme խանութում:
10-ը տուժածների մեծ մասը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, մեկը սրտի նոպա է տարել: Եվս մեկ անձ համարվում է անհետ կորած: