Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԵԿՄ անդամներ: Ներկաները