Մենք ամեն ինչ անում ենք, որ անկումային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն Արցախում․ Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Այն դժվարությունները, փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին, ոչ միայն անմարդկային են, այլև անհավանական են թվում 21-րդ դարում։ Բայց եթե գիտես հանուն ինչի ես դիմակայում, դա ուժ է տալիս։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անկումային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն Արցախում: