Սննդանյութերի հավելումները թեև հրաշքներ չեն գործում, բայց կարող են բարի ծառայություն մատուցել՝ ճիշտ և տեղին օգտագործվելու դեպքում
Սննդային հավելումները, վիտամիններն ու հանքանյութերը հատկապես վերջին շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում առողջ ապրելակերպով հետաքրքրվող մարդկանց շրջանում։ Սակայն սննդաբաններն ու առողջապահության ոլորտի այլ մասնագետները հիշեցնում են, որ նմանատիպ հավելումների օգտագործումն առանց համապատասխան անալիզների ու նշանակումների նպատակահարմար չէ, և ընդհանուր առմամբ հնարավոր է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը ստանալ սննդի միջոցով։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում կոնկրետ սննդանյութերի անհրաժեշտություն է