103news.com
World News in Armenian
Июль
2023

Ալավերդիում համառ լուրեր են տարածվել, թե ՔՊ-ն իրենց քաղաքում մտադիր է անել այն, ինչ արեց Ախուրյանում

0
Ալավերդիում անցած տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ մեկ մանդատի առավելությամբ իշխանության եկած «Ապրելու երկրի» անդամներից Սիմոն Զախարովը, ով ընտրական ցուցակի երկրորդ համարն էր, անսպասելի լքել է խմբակցությունը։


Համայնքապետ Արկադի Թամազյանն ասում է, թե խմբակցությունից հեռացած կուսակցի հետ երբևէ տարաձայնություններ չեն ունեցել, նախնական քննարկում չի եղել. - «Անկեղծ կլինեմ՝ դեռևս չեմ ուզում հավատալ դրան։ Բայց փաստը ցույց ա տալիս, որ մեր նախկին գործընկերը դիմում է գրել և դուրս է եկել խմբակցությունից և երկու անգամ է արդեն նիստին չի ներկայանում։ Դրանից օգտվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը»։ 


Մինչդեռ «Ապրելու երկրից» դուրս եկած Սիմոն Զախարովը հակադարձում է՝ թիմային աշխատանք չի եղել, համայնքային հարցերը նախապես չեն քննարկել, ինչից էլ դժգոհ է մնացել։ Ասաց, որ չի պատրաստվում ցած դնել մանդատը, կշարունակի գործել որպես ավագանու անկախ անդամ. - «Խմբակցության ներսում... ես չգիտեմ, ինքը ստեղծել ա խումբը, որոնք որ պետք ա զարգացման ծրագրերով հետաքրքրվեն, ժողովրդի կարիքները հոգալ ա, որ ծրագիրը կարելի ա առաջնահերթ անենք, որը երկրորդային կարելի ա անել, որի մեջ կարելի ա մի փոքր սպասել... էդ ձևի բան չի էղել։ Սա իմ պատկերացրած թիմային կառավարումը չէր, իմ մտածած թիմային կառավարումը չէր»։ 




Անցած տարվա ընտրություններին Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը» հավասար թվով ձայներ էին ստացել ու 13-ական մանդատ ունեին։ Հայ ազգային կոնգրեսն ընդամենը մեկ մանդատով ևս ավագանի էր անցել։ Ու հենց իրենց մեկ մանդատն էլ որոշիչ եղավ։ Համատեղ հուշագրով ՀԱԿ անդամը քվեարկեց «Ապրելու երկրի» օգտին ու ստանձնեց առաջին տեղակալի պաշտոնը։ 


Վերջին մեկ ամսում Ալավերդու ավագանին քվորում չունի։ Երկու նիստ տապալվել է, քանի որ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած մեկ անդամը չեն ներկայացել։ Անցած շաբաթվա վերջին այդպես էլ չկայացած նիստում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը սա դիտավորություն ու մանիպուլիացիա որակեց. - «Այս էլ արդեն երկրորդ նիստն է, որ տապալվում է՝ մեր գործընկերների կամայականությամբ պայմանավորված»։ 




Ալավերդիում համառ լուրեր են տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այստեղ գնում է նույն սցենարով, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Ախուրյանում։ Այնտեղ պարտված ՔՊ-ին հաջողվեց ավագանու կազմում ավելացնել իր անդամների թիվը՝ մեկ ու կես տարի առաջ համայնքի կառավարումն ստանձնած «Ախուրյան» դաշինքից երկու անդամ միացան իրենց, ինչի շնորհիվ մեծամասնություն դարձան ու իրենց թիմակցին ընտրեցին համայնքի ղեկավար։ 


Արդյո՞ք Ալավերդիում ևս քաղաքական առևտուր է եղել ու սա «Ապրելու երկրի» թիմակցին իրենց կողմը քաշելու փորձ է։ Սիմոն Զախարովը հերքում է, թե համաձայնության է եկել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։


Համայնքի գործող ղեկավարը չի բացառում, բայց զգուշավոր է արտահայտվում, թե սպասենք, գուցե փոշմանի. - «Բերեք գնահատականներ չտամ, ժամանակը ցույց կտա։ Եթե նման բան լինի, արդեն իսկ պարզ կլինի»։


Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանն «Ազատությանն» այսօր ասաց, որ դեռ գործող համայնքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն չեն քննարկում. - «Անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ընդհանրապես քննարկում չկա էս պահին։ Հիմա թե վաղը-մյուս օր ինչ կլինի, ես չեմ կարող ասել»։




Губернаторы России
Москва

Собянин сообщил о перехвате летевшего на Москву беспилотника





Москва

Деиндустриализация Евросоюза и будущее Армении: Кто стал основным бенефициаром диверсии на «Северных потоках»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: все ярмарки выходного дня в Москве оформили в едином стиле



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

В Петербурге открылась выставка о Викторе Цое




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Заключительный отборочный этап на Кубок России по гонкам дронов прошел в Москве

«Спартак» выиграл у «Амура» в гостевом матче КХЛ

Юная спортсменка из Истры завоевала Кубок «Московских веломарафонов»


WTA

Андреева прошла в финал турнира WTA в Нинбо на отказе Муховой



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Полиция Германии предотвратила теракт в посольстве Израиля в Берлине



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России