Նիլս Սքոթը վստահեցրեց՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակը
Քիչ առաջ ավարտվեց «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնության հանդիպումը ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ՝ վերջինիս հրավերով։ Հանդիպմանը մասնակցեցին նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամներ Նարեկ Այվազյանը, Արման Վարդանյանը և նախաձեռնության համակիր Սեդա Գրիգորյանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ին ներկայացված դիմում-նամակում նախաձեռնությունը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել պարոն Սքոթի հետ և քննարկել Արցախում սաստկացող մարդասիրական ճգնաժամը կանգնեցնելու հնարավոր ուղիներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի