ՀՀ նախագահն Անտոնիո Գուտերեշին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։ Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում […]
The post ՀՀ նախագահն Անտոնիո Գուտերեշին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։
Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։
The post ՀՀ նախագահն Անտոնիո Գուտերեշին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները appeared first on MediaLab Newsroom-Laboratory.