Թուրքիայից արտագաղթյալների թիվն աճել է 62 տոկոսով
2022թ. նախորդ տարվա համեմատ 33․2 տոկոսով նվազել է Թուրքիա ներգաղթածների թիվը: Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. Թուրքիա է ներգաղթել 494.052 քաղաքացի: Ներգաղթյալների 52․9 տոկոսը կազմել են տաղամարդիկ, իսկ 47․1 տոկոսը՝ կանայք։ Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիա ներգաղթածներից 94.409-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 399.643-ը՝ այլ երկրների: Իսկ Թուրքիայից արտագաղթած անձանց թիվը 2022թ. …
The post Թուրքիայից արտագաղթյալների թիվն աճել է 62 տոկոսով appeared first on ԳԱԼԱ.
2022թ. նախորդ տարվա համեմատ 33․2 տոկոսով նվազել է Թուրքիա ներգաղթածների թիվը: Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. Թուրքիա է ներգաղթել 494.052 քաղաքացի: Ներգաղթյալների 52․9 տոկոսը կազմել են տաղամարդիկ, իսկ 47․1 տոկոսը՝ կանայք։
Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիա ներգաղթածներից 94.409-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 399.643-ը՝ այլ երկրների:
Իսկ Թուրքիայից արտագաղթած անձանց թիվը 2022թ. նախորդ տարվա համեմատ աճել է 62․3 տոկոսով՝ հասնելով 466.914-ի: Թուրքիայից այլ երկրներ տեղափոխված անձանցից 139.531-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 327.383-ը ՝ օտարերկրացիներ:
Արձանագրվել է նաև, որ ամենից շատ ներգաղթյալ է ընդունել Ստամբուլ նահանգը:
2022թ. Թուրքիա ներգաղթած օտարերացիների մեջ ամենամեծ թիվ են կազմել ՌԴ (25%) քաղաքացիները: Իսկ Թուրքիայից արտագաղթած անձանց շրջանում ամենամեծ թիվն են կազմել Իրաքի (20%) քաղաքացիները:
The post Թուրքիայից արտագաղթյալների թիվն աճել է 62 տոկոսով appeared first on ԳԱԼԱ.