ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը ԼՂ. «Sputnik Արմենիա»
«Sputnik Արմենիա». Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է հիվանդների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղից, սակայն մարդասիրական օգնություն դեռ չի հասցվում: ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ աջակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսման հնարավորության մասին հարցին։ «Մենք պատրաստ ենք աշխատել և աջակցել քաղաքացիական