Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի և ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը և հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունները Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության