Հիասթափված եմ այս իշխանությունից, բայց այլընտրանք չեմ տեսնում, որ կարող է փոխարինել․ Հովհաննես Ազոյան (տեսանյութ)
Սպասելիքները, որ կային հեղափոխությունից, չեն բավարարվել։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է դերասան Հովհաննես Ազոյանը։
«Ակնհայտ էր, որ դա երկար դաժան, դժվար, բարդ պրոցես է լինելու»,- նշել է նա՝ անդրադառնալով սպասելի փոփոխություններին։
«Հիասթափված եմ այս իշխանությունից, բնականաբար։ Այս իշխանությունը կորցրել է իրականության հետ զգացողությունը և կորցրել է պատասխանատվության զգացողությունը։ Բայց այլընտրանք չեմ տեսնում, որ կարող է փոխարինել այս իշխանությանը»,- ընդգծել է Ազոյանը։
Ըստ նրա՝ ընդդիմություն գոյություն չունի, լավ ընդդիմություն չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։