Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի հրթիռակոծման հետևանքով 16 մարդ է վիրավորվել
ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 16 մարդ, նրանցից 10-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Առողջապահության նախարարությանը։ «Մեկ վիրավորի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության վնասվածքներ են ստացել»,- նշվում է հաղորդագրությունում։ Եվս 6 մարդ ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ …
The post Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի հրթիռակոծման հետևանքով 16 մարդ է վիրավորվել appeared first on ԳԱԼԱ.
ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 16 մարդ, նրանցից 10-ը հոսպիտալացվել են։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Առողջապահության նախարարությանը։
«Մեկ վիրավորի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության վնասվածքներ են ստացել»,- նշվում է հաղորդագրությունում։
Եվս 6 մարդ ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Տուժածների թվում երեխաներ չկան։
Ուրբաթ կեսօրին ուկրաինական զորքերը հարվածել են Տագանրոգ քաղաքին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացիները կիրառել են հարվածայինի վերափոխված ՀՕՊ հրթիռ։
The post Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի հրթիռակոծման հետևանքով 16 մարդ է վիրավորվել appeared first on ԳԱԼԱ.