«Այս փառատոններով և կառնավալներով ողողված իրականության հակառակ կողմում խեղված ճակատագրեր ու կործանված կյանքեր կան»․ Կարպիս Փաշոյան
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե չի կարելի իրականությունն անընդհատ գորշ գույներով նկարագրել, բայց, այնուամենայնիվ տոնական այս չընդհատվող տրամադրությունները ընդհանրապես ընկալելի չեն։ Տպավորություն է, թե մեզ արհեսականորեն ներքաշում են տոների, հրավառության մեջ, որ թմրենք, ապուշանանք ու ապրենք այնպես, որ կարծես թե, ոչինչ էլ չի եղել․ զինվորները չեն այրվել, Բաքվի բանտերում գերիներ չկան, Արցախում թերսնման պատճառով երեխաներ չեն մահացել։